Privacy policy

1. Ծառայության բնութագիր
Buyit.am-ը մատուցում է առցանց խորհրդատվական և միջնորդ ծառայություն:
Buyit.am-ի միջոցով կարող եք պատվիրել ցանկացած ապրանք Չինաստանի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի օնլայն խանութներից:
Buyit.am-ը իրականացնում է պատվերի կատարման ողջ գործընթացը՝ ապրանքի գնումը, դեպի ՀՀ առաքման կազմակերպումը, պատվերի ՀՀ հասնելուն պես առաքումը պատվիրատուի հասցեով:
Մատուցվող ծառայության սակագները կախված են պատվիրվող ապրանքի ինքնարժեքից և համապատասխան կայքի միջնորդային ծախսերից:  Կայքում և սոց. ցանցերի էջերում (Buyit.am, Instagram.com/buyit.am, Facebook.com/www.buyit.am) ներկայացված ապրանքի արժքը իր մեջ ներառում է պատվիրվող ապրանքի ինքնարժեքը, միջնորդ փոխանցումների տոկոսադրույքները, մատուցվող ծառայության վճարը, դեպի ՀՀ առաքման վճարը(բացառությամբ այն դեպքերի երբ հստակ նշված է, որ տվյալ արժեքը ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ ապրանքի դեպի ՀՀ առաքումը):
Պատվիրատուն պատվեր կատարելուց առաջ յուր. ապրանքի մանրամասներին ծանոթանում է նախապես (համապատասխան հղումով), քանի որ Buyit.am-ի կողմից կատարվում է միայն պատվերի գնումը և դեպի ՀՀ առաքման կազմակերպումը և ընթացքի վերահսկումը: Buyit.am-ը չի իրականացնում պատվերի ետադարձ բեռնափոխադրում վաճառողին:
Buyit.am-ը չի հանդիսանում օնլայն խանութ, առք և վաճառքով չի զբաղվում, հետևաբար ապրանքի որակային և այլ հատկանիշների համար պատասխանատու է համապատասխան կայքից համապատասխան վաճառողը:
Ցանկացած պատվերի դեպքում, պատվիրատուին ապրանքի պարամետրերը նշվում են ճիշտ այնպես, ինչպես նշված է վաճառողի մոտ և պարամետրերի ցանկացած տատանման համար (չափսերի պարամետրեր, ապրանքի երանգ և այլն) Buyit.am-ը պատասխանատվություն չի կրում:
2. Ծառայության արժեքը
Buyit.am-ի ծառայության արժեքը(միջազգային փոխանցումների, վճարային համակարգերի միջնորդավճար տոկոսադրույքները ներառված չեն նշված արժեքներում)՝
  • Եթե ապրանքի ինքնարժեքը չի գերազանցում 1.500դրամը, ապա ծառայության վճարը կկազմի ապրանքի արժեքի չափով
    Օր. 500դր ինքնարժքեի դեպում ծառայության վճարը ևս կկազմի 500դրամ
  • 1500-5000 դրամ արժողությամբ ապրանքի դեպքում՝ 1.500 դրամ
  • 5.000-10,000 դրամ արժողությամբ ապրանքի դեպքում՝ 2,000 դրամ
  • 10.000-20.000 դրամ արժողությամբ ապրանքի դեպքում՝ 2.500 դրամ
  • 20.000 դրամը գերազանցող ապրանքի դեպքում ծառայության արժեքը որոշվում է անհատապես
Միջնորդավճարը հաշվարկվում է պարվիրվող յուրաքանչյուր ապրանքի համար:
Ապրանքի գնագոյացումը կատարվում է հետևյալ կերպ՝
Taobao.com` 15yuan*73amd(օրվա փոխարժեքը)=1095amd
1095amd+3%(կայքի վճարային համակարգի միջնորդավճար)=1128amd
1128amd կլորացվում է վերև և ավելանում է միջնորդավճար ըստ սակագնի՝ 1200amd 1200amd=2400amd
Դեպի ՀՀ առաքման արժեքը կախված է պատվերի քաշից: Քաշի հաշվարկը կատարվում է հիմնվելով վաճառողի մոտ ներկայացված տվյալների և մեր նախորդ փորձի վրա: Օրինակ՝
պատվիրվում է արևային ակնոց, առաքումը ՀՀ ակնկալվում է որ կկազմի 100-200գրամի սահմաններում, հետևաբար 400-800դրամ:
Ստացվում է 2400+800=3200amd պատվիրվող ապրանքի ակնկալվող ամբողջական արժեքն է:
Amazon.com` 20usd*470amd(օրվա փոխարժեքը)=9400amd
9400amd-ին ավելանում է միջնորդավճար ըստ սակագնի՝ 9400amd 2000amd=11400amd
Դեպի ՀՀ առաքման արժեքը կախված է պատվերի քաշից: Քաշի հաշվարկը կատարվում է հիմնվելով վաճառողի մոտ ներկայացված տվյալների և մեր նախորդ փորձի վրա: Օրինակ՝
պատվիրվում է նոթբուքի ուսապարկ, առաքումը ՀՀ ակնկալվում է որ կկազմի 0,9-1կգ-ի սահմաններում, հետևաբար 3600-4000դրամ:
Ստացվում է 11400+4000=15400amd պատվիրվող ապրանքի ակնկալվող ամբողջական արժեքն է:
3. Պատվերրի վճարումը
Պատվերի վճարումը կատարվում է հետևյալ կերպով՝
  • Եթե պատվիրատուն պատվերը գրանցել է Buyit.am կայքով, ապա կատարում է ամբողջական արժեքի վճարում, որից հետո պատվերին ընթացք է տրվում:
  • Եթե պատվիրատուն պատվերը գրանցել է Facebook.com/www.buyit.am, Instagram.com/buyit.am սոցկայքերի նամակագրության միջոցով, ապա կատարում է նախնական վճար՝ պատվերը գրանցող նամակում նշված գումարի չափսով, իսկ մնացած գումարը փոխանցում է համապատսխան ծանուցում ստանալուց հետո:
Փոխանցումները կատարվում են պատվերը գրանցելուց հետո առավելագույնը 3 աշխ. օրում:
4. Պատվերի ՀՀ ներկրումը
Պատվերների դեպի ՀՀ առաքումը իրականցվում է բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով:
Պատվերները էքսպրես տարբերակով ՀՀ են առաքվում միջինացված մոտ 10-15 աշխատանքային օրվա ընթացքում:
Ցանկության դեպքում, պատվիրատուն կարող է պատվերի ՀՀ առաքումը ինքնուրույն իրականացնել, մեզ տրամադրելով դեպի բեռնափոխադրող կազմակերպության արտասահմանյան պահեստ առաքման իր անհատական հասցեն: Պատվերը վաճառողից գնվում է միայն փոխանցումը հաստատելուց հետո և առաքման ժամանակը հաշվարկվում է հենց գնման պահից սկսած: Առաքման ժամկետները կարող են տատանվել (եղանակային վատ պայմաններ, տոն և ոչ աշխատանքային օրեր, այլ ֆորսմաժորային իրավիճակներ) որի համար Buyit.am-ը որևէ պատասխանատվություն չի կրում:
Էքսպրես առաքման սակագինն է մեկ կգ-ի դիմաց 4500դրամ, 100գր ճշտությամբ դեպի վերև (100գր՝ 450դր): Դեպի ՀՀ առաքման գումարը կանխատեսվում է մոտավոր՝ 100-200գրամ տատանմամբ, առաքման արժեքը պարզ է դառնում պատվերի՝ բեռնափոխադրող կազմակերպության արտասահմանյան պահեստ մուտք գործելուն պես, և պատվիրատուն ծանուցվում է պատվերի առաքման գումարի վերաբերյալ: Պատվերի քաշային կանխատեսումները կատարվում են հիմնվելով վաճառողի կողմից տրամադրված ինֆորմացիայի, ինչպես նաև մեր նախկին փորձի վրա, այնուամենայնիվ առաքման գումարի կանխատեսումները ճշգրիտ չեն կարող լինել և դեպի ՀՀ առաքման գումարի ցանկացած տատանման դեպքում պատվիրատուն պարտավորվում է վճարել բեռնափոխադրող կազմակերպության կողմից հայտարարագրված գումարը: Բացառություն են կազմում կայքում արդեն իսկ ամբողջական արժեքով ներկայացված ապրանքները, որոնց արժեքը գնումը կատարելուց հետո որևէ կերպ չի փոփոխվում:
Դեպի ՀՀ առաքման գումարը պատվիրատուից ստանալուց հետո Buyit.am-ի կողմից վճարվում է պատվերի բեռնափոխադրումը իրականացնող համապատասխան կազմակերպությանը՝ պատվերը մեր գրասենյակ տեղափոխելու նպատակով: Պատվերի դեպի ՀՀ առաքման գումարը փոխանցվում է մինչ պատվերի ՀՀ հասնելը, կամ անմիջապես հասնելուն պես:
Պատվիրվող ցանկացած ապրանք հաշվարկվելու է մաքսային համակարգում՝ անկախ ապրանքի քաշից և գնից: Ցանկացած պատվեր գնվում է անվանապես՝ պատվիրատուի տրամադրած անձնական տվյալներով: Պատվերը կատարելու համար մեզ է տրամադրել համապատասխան տվյալներ՝ անուն ազգանուն, հաշվառման հասցե, անձնագրի սերիա, որոնք տրամադրվելու են պատվերի բեռնափոխադրումը իրականացնող կազմակերպությանը: Տվյալները պահպանվում են կոնֆիդենցիալ և օգտագործվում են միայն Ձեր անհատական պատվերի՝ դեպի ՀՀ առաքման համար: Ամսվա կտրվածքով յուր. ֆիզ. անձ իրավունք ունի առանց հարկման ՀՀ ներկրել ընդհանուր հաշվարկով 30կգ/200,000դր համարժեք ապրանք, չհարկվող շեմը գերազանցելու դեպքում մաքսազերծումը կատարում է պատվիրատուն: Ցանկանում ենք նաև նշել, որ սխալ կամ ոչ լիարժեք տրամադրված տվյալների դեպքում բեռնափոխադրող կազմակերպությունը իրավունք ունի պատվերը չհանձնել մեզ, այդ պատճառով առաջացած խնդիրների համար մենք պատասխանատվություն չենք կրում, և վճարված գումարը չի վերադարձվում:
5.Պատվերը ՀՀ-ում ստանալու գործընթացը
Պատվերի ՀՀ առաքվելուց հետո պատվիրատուն կարող է պատվերը վերցնել Buyit.am-ի գրասենյակից, կամ պատվիրել առաքում:
Առաջարկում ենք առաքման հետևյալ տարբերակները՝
  • Առաքում Երևանում երկ-շաբաթ 13:00-18:00-ի, կամ 18:00-22:00 ժամանակահատվածում, արժեքը 600դր
  • Էքսպրես առաքում կոնկրետ ժամանակահատվածում, արժեքը սկսվում է 1000դրամից, կախված է հասցեի հեռավորությունից
  • Դեպի մարզեր և Արցախ առաքում Հայփոստով, արժեքը կախված է պատվերի քաշից` միջինում ~700դրամ

Բոլոր առաքումները կատարվում են միջնորդ կազմակերպությունների միջոցով:

Պատվերը գրասենյակում բացվում և ստուգվում է, որպեսզի համոզվենք որ ապրանքը համապատասխանում է պատվերը գրանցող նամակ/պայմանագրում նշված կետերին և չունի էական վնասվածքներ: Պատվերից հնարավոր է հրաժարվել միայն պատվերը վերցնելու պահին, եթե՝ պատվիրված ապրանքը չի համապատասխանում պատվերը գրանցող նամակում նշված կետերին, իսկ էական վնասվածքի առկայության դեպքում Buyit.am-ը կապ է հաստատում վաճառողի և պատվերի բեռնափոխադրումը իրականացրած կազմակերպության հետ և կախված ստացված հետադարձ պատասխանից կատարվում է համապատասխան փոխհատուցում:
Որոշ պատվերներ գրասենյակում ստուգելիս կարող են նկարվել և հետագայում իրական նկարները կարող են տեղադրվել Buyit.am կայքում և սոց. էջերում:
 Ցանկանում ենք նշել, որ մենք (Buyit.am-ը) մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պահի մերժել, կամ դադարեցնել պատվերի գործընթացը՝ պատվիրատուին վերադարձնելով պատվերի համար վճարված ողջ գումարը: